1726 դիտում
17:05 02-08-2023
Ուշագրավ իրավիճակ Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավոյի» գործով. ում վրա է նա փորձել ներազդել․ «Ժողովուրդ»
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` ուշագրավ իրավիճակ է ստեղծվել գործարար Դավիթ Գալստյանի կալանավորման մասով: Բանն այն է, որ իրավապահ համակարգը ամեն գնով գործարար Դավիթ Գալստյանին` «Պատրոն Դավոյին» ցանկանում է պահել կալանքի տակ։
Նախ հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ գործերով մեղադրյալի կարգավիճակ ունի Պն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործով, որը վերաբերվում է 2018 թվականի մատակարարումներին, ինչպես նաեւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ՊՆ նախկին կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովի գործին միացրած դատական գործով, որը արդեն վերաբերվում է 2011 թվականի մատակարարումներին։
Արդյունքում, 2011 թվականի մատակարարումներին վերաբերող քրեական գործով Դավիթ Գալստյանը այս տարվա հունվարի 30֊ից կալանավորվել էր, գործը դատարան ուղարկելուց հետո 1 ամսով կալանքի ժամկետը ապօրինի երկարացվել էր, սակայն արդեն հունիսի 28-ին Հակակոռուպցիոն դատարանը Դավիթ Գալստյանին 40 միլիոն գրավի դիմաց ազատ էր արձակել՝ մերժելով կալանքի ժամկետը մեկ ամսով երկարացնելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը:
Եվ ահա ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը նախ առաջին մեկ ամսվա կալանքի երկարաձգման մասով պաշտպանական կողմի ներկայացված բողոքով արձանագրում է, որ Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամիս անհիմն է կալանքի տակ պահել Դավիթ Գալստյանին, իսկ ահա այսօր արդեն գրավի դեմ դատախազության կողմից ներկայացված բողոքի հիման վրա նույն դատավորը որոշման մեջ նշել է, որ Հակակոռուպցիոն դատարանը Դավիթ Գալստյանին 40 միլիոն գրավի դիմաց ազատ արձակելով թույլ է տվել խախտում։ Ստացվում է, որ Վերաքննիչ դատարանի նույն դատավորը մեկը մյուսի հետեւից հակասում է իրեն այն պատճառով, որ միգուցե հրահանգ են ստացել ամեն գնով կրկին կալանավորել գործարարին:
Բայց սա դեռ ամենը չէ: Բանն այն է, որ սույն ապօրինի որոշման կայացման մեջ ներգրավված են եղել նաև իրավապահ մարմինները: Այսպես, ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ աշխատակիցը, հավանաբար դատախազության պատվերով, կազմում է կեղծ տեղեկանք, ըստ որի իբր Դավիթ Գալստյանը հայտնվելով ազատության մեջ, միջոցներ է ձեռնարկում, որպեսզի ներազդի քրեական վարույթով իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ապացուցողական ցուցմունքներ տված անձանց վրա։ Մեր ունեցած տեղեկություններով՝ նշված անձինք են ՊՆ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը եւ փորձագետ Արտակ Սուքիասյանը։ Սակայն նկատենք, որ այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ վերոնշյալ անձինք ՊՆ ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանը եւ փորձագետ Արտակ Սուքիասյանը ներգրավված են և ցուցմունք են տվել 2018 թվականի մատակարարումների մասով քննվող քրեական գործով, այլ ոչ թե 2011 թվականի մատակարարումների գործով, որով Դավիթ Գալստյանը ապահովել էր ենթադրյալ վնասի փոխհատուցումը ամբողջությամբ։ Անգամ 2018թ. մատակարարումների մասով քննվող քրեական գործով նշված 2 անձինք ոչ ցուցմունք, ոչ էլ վկայություն են տվել Գալստյանի դեմ: Այս դեպքում փաստորեն այն աստիճան են իրավապահ մարմինները տարված եղել ամեն գնով կալանքի կեղծ հիմքեր ստեղծելու գործով, որ նույնիսկ շփոթել են գործերը և դրանցով անցնող անձանց տվյալները։
Ստացվում է, որ գործարարի դեմ շարունակվում են ապօրինի ճնշումները, որի արդյունքում Դավիթ Գալստյանը պետք է ստիպված շարունակի կրել ապօրինի կալանք:

Նմանատիպ նյութեր
1449 դիտում
09:23 03-09-2021
Պատրոն Դավոյի քրեական գործով ԱԱԾ-ն ու դատախազությունը ներքին գործարքի են գնացել. «Ժողովուրդ»
4620 դիտում
09:01 07-09-2021
Նոր զարգացումներ Պատրոն Դավոյի գործով. «Ժողովուրդ»
2483 դիտում
09:39 12-03-2021
«Պատրոն Դավոյի» քրգործով ՊՆ պաշտոնյաներ են հարցաքննվել. մանրամասներ. «Ժողովուրդ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը