37596 դիտում
17:06 04-08-2023
Վայոց ձորում գյուղացիները ասում էին. «Մենակ էս կառավարությունը վերջ տվեց մահաբեր ճանապարհին, որտեղ դպրոցի դիմաց բազմաթիվ վրաերթեր են տեղի ունեցել՝ այդ թվում ողբերգական. վստահ ենք, որ երեխաները արդեն դպրոց կհասնեն անվտանգ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արդեն մի քանի օր է SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի բնակիչներից, ովքեր իրենց շնարոհակալանքի խոսքն են ուղղում Հայաստանի Կառավարությանը՝ ասելով, որ 30 տարի է պայքարում էին, որպեսզի Վայոց ձորի մարզից դեպի Գեղարքունիքի մարզ տանող ճանապարհահատվածում՝ Գետափ գյուղի վարչական տարածքում, կառուցեն կամ վերգետնյա կամուրջ, կամ ստորգետնյա անցում, որպեսզի երեխաները անվտանգ անցնեն դպրոցի ճամփան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ և վրաերթեր են տեղի ունեցել՝ այդ թվում ողբերգական ելքով, ինչին զոհ են դարձել նաև երեխաներ: Բնակիչները դեռ տարիներ առաջ՝ ի նշան բողոքի, փակել էին ճանապարհը և խնդրել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ նշված հատվածում վերգետնյա անցում կառուցվի:
Բողոքի ակցիան այն ժամանակ դադարեցվեց՝ շնորհիվ այդ տարիներին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի և այժմ արդեն ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանի, քանի որ ժողովուրդը միայն նշված անձանց հավատաց, որ իրենք ժողովրդի լեզվով ասած՝ «գարանտիա» էին տվել, որ Ն. Փաշինյանը, անմիջապես տեղեկալանով խնդրի մասին հանձնարարել էր, որպեսզի բնակիչների անվտանգությունից ելնելով խնդիրը կարգավորվի և մարդիկ, որ ուզում էին նույնիսկ ճանապարհին վրաններ տեղադրեն, դադարեցրեցին:
Այսօր արդեն բնակիչները զանգահարում և հայտնում են, որ իրոք Գ. Մարգարյանն ու Հ. Կոստանյանը իրավացի էին: Ն. Փաշինյանի հանձնարարականը կյանքի կոչվեց: Արդեն սկսվել է վերգետնյա կամրջի կառուցման աշխատանքները և կառուցապատողները նույնիսկ շաբաթ կիրակի օրերին աշխատանքներ են կատարում, որպեսզի մինչև ուսումնական տարվա մեկնարկը կամ մի փոքր ուշ այն հանձնվի շահագործման, ինչից հետո կարող ենք ասել, որ երեխաները անվտանգ կհասնեն դպրոց և կվերդառնան տուն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, լարված իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզում: Գետափ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ի նշան բողոքի, փորձել են Գետափ-Մարտունի ավտոճանապարհը փակել:
Ինչպես տեղից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը կայանում է նրանում, որ թե գյուղացիները, թե դպրոցի աշխատակիցներն ու աշակերտները ցանկանում են, որպեսզի նշված հատվածում նորից տեղադրվի արագաչափ, որպեսզի որոշ վարորդների համար այն նորից որպես զսպաշապիկ գործի, ավտոմեքենաները մեծ արագությամբ չվարեն:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին. «Էս փողոցում մինչև արագաչափ դնելը բազմաթիվ վրաերթեր ու ճանապարհատրանսպորտային պատահարներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական: Դպորցի աշխատակցի դպրոցական երեխան վրաերթի հետևանքով մահացավ: 3 հոգու հողին ենք հանձնել: Էլ չենք ասում քանի ընտանիք վթարներից հետո հայտնվեց հիվանդանոցներում: Արագաչափը դնելուց հետո մոռացանք դեպքերի մասին, քանի որ այն իր դրական ազդեցությունը թողեց:
Արագաչափը հանելուց հետո նորից ասես ամեն օր սպասենք հերթական «սև թղթին»: Դիմել ենք պատկան մարմիններին, բայց ոչ մի դրական լուծում: Ի՞նչ է, ուզում են նորից ողբերգությո՞ւն ապրի գյուղը: Իմացել ենք, որ խնդրի լուծումը կախված է վարչապետ Նիկոլ Փաշինյանից ու տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանից: Ուզում ենք, որ կառավարությունը նշված հատվածում երթևեկությունը սահմանի ժամում 60 կմ արագություն, ինչից հետո ՀՀ ոստիկանությունը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսպիյանի միջամտության արդյունքում, Ճանապարհային ոստիկանությունը պատրաստակամություն կհայտնի և նորից կտեղադրեն արագաչափ, ինչի շնորհիվ բազմաթիվ կյանքեր կփրկվեն:
Մեզ ասում են, որ վարչապետ Ն. Փաշինյանի հանձնարարականով արգելվում է արագաչափ տեղադրել այն հատվածներում, որտեղ սահմանված արագություն է տրված ժամում 40 կմ:
Հիմա ողջ գյուղի 2420 բնակչի անունից դիմում ենք Ն. Փաշինյանին ու Ս. Պապիկյանին, ողջ ու մանկապարտեզի կոլեկտիվի անունից միանում ենք դիմումին, որպեսզի կառավարությունը նշված հատվածում սահմանի 60 կմ/ժ արագություն, ինչից հետո խնդիրը կլուծվի»:
Դպրոցի տնօրեն Կարինե Հակոբյանն էլ ասում էր, որ արագաչափը հանելուց հետո երեխաներին ամեն օր ահը սրտներում են դպրոց ընդունում և նույնկերպ ճանապարհում տուն:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+