211652_close_icon
views-count946 դիտում article-date 18:58 04-08-2023

Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանի Ռաչայի շրջանում աղետի հետևանքով մարդկային զոհերի և վիրավորների կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցել է Վրաստանի ժողովրդին և իշխանություններին՝ երկրում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ.

«Խորը ցավով տեղեկացա Վրաստանի Ռաչայի շրջանում տեղի ունեցած աղետի մասին, որը մարդկային կյանքեր խլեց։ Այս ծանր պահին իմ ցավակցությունն եմ հայտնում եղբայրական վրաց ժողովրդին և իշխանություններին, իսկ զոհերի հարազատներին մաղթում տոկունություն, համբերություն»,-Թվիթերում գրել է Միրզոյանը։

Նմանատիպ նյութեր