742 դիտում
10:00 05-08-2023
Աղավնաձորի «Ուլգյուր» կոչվող տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Օգոստոսի 5-ին, ժամը 08:18-ին Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում բռնկված հրդեհը մարվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Հիշեցնենք, որ oգոստոսի 2-ին, ժամը 09։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Արարատի և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, չորս օպերատիվ խումբ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և անօդաչու թռչող սարքավորումների ստորաբաժանման օպերատիվ խմբերը։
Ըստ նախնական տվյալների տարբեր օջախներով այրվում է մոտ 65 հա խոտածածկույթ․ կա հրդեհի տարածման վտանգ դեպի Հորս բնակավայրի մոտակայքում գտնվող անտառածածկ տարածք:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 83 փրկարար ծառայող, 17 տեխնիկա, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց ձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի 16 աշխատակից, Աղավնաձոր գյուղից 50 բնակիչ, կիրառվել են մի քանի անօդաչու թռչող սարք և ՀՀ ՊՆ մեկ ուղղաթիռ։
Ուղղաթիռից հրդեհի դժվարամատչելի օջախների ուղղությամբ իրականացվել է ջրի թիրախային 8 բացթողում։

Նմանատիպ նյութեր
2335 դիտում
23:21 14-11-2019
«Կեռ Թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մարվել է
3092 դիտում
22:56 21-03-2021
Երևանում հրուշակեղենի ներմուծման պահեստային տարածքում բռնկված հրդեհը մարվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
895 դիտում
12:41 09-11-2023
«Դիլիջան ազգային պարկ» -ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց