211652_close_icon
views-count28320 դիտում article-date 17:25 06-08-2023

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 23-ամյա վարորդը Jeep Compass-ով բախվել է էլեկտրասյանը. 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել Աբովյանի հրշեջ-փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Օ. Ղ.-ն իր վարած Jeep Compass մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է արտաքին լուսավորության սյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, մոտեցրել են օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնութան ավտոմեքենաներին և բժիշները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր