211652_close_icon
views-count517 դիտում article-date 17:20 07-08-2023

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԽ-ի մամուլի ծառայությունը։

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ալի Աքբար Ահմադիանին ԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել այդ պաշտոնում՝ ի շահ Իրանի բարեկամ ժողովրդի, ասված է ԱԽ գրասենյակի հաղորդագրության մեջ։

Նրանք մտքեր են փոխանակել Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության, ինչպես նաև հետագա փոխգործակցության հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր