211652_close_icon
views-count1045 դիտում article-date 22:41 07-08-2023

Ադրբեջանի ՄԻ հանձնակատարի ներկայացուցիչներն այցելել են ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի անունից Ազգային կանխարգելման մեխանիզմի գործունեության շրջանակներում Ազգային կանխարգելիչ խմբի անդամները հերթական անգամ այցելել են քննչական մեկուսարանի կալանավորներին։ Նրանք այցելել են նաև օգոստոսի 1-ին Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին,- գրում է Tert.am-ը։ 

Այս մասին հայտնել է են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով հանձնակատարի գրասենյակին։
«Նրան մայրենի լեզվով օրենսդրական ակտեր են ներկայացրել» (չակերտները - Tert.am-ի),- հայտնել է գրասենյակի մամուլի ծառայությունը։

Ըստ ադրբեջանական կողմի «զրույցի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել իր իրավունքների ապահովման, անհրաժեշտ բժշկական ու հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար» (չակերտները - Tert.am-ի)։

Նմանատիպ նյութեր