211652_close_icon
views-count14854 դիտում article-date 23:13 07-08-2023

Զինվորական երդման հանդիսավոր արարողություն Կապան քաղաքում. նորակոչիկները երդվեցին ծառայել Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել ամենաթանկը՝ կյանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրեր առաջ՝ օգոստոսի 5-ին, ՀՀ ՊՆ Սյունիքի մարզի Կապան քաղաքում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ նորակոչիկների զինվոական երդման արարողություն: 

Հայկական բանակ զորակոչված յուրաքանչյուր քաղաքացի ծառայությունը սկսելուց առաջ հանդիսավորությամբ երդում է տալիս՝ իր զինակիցների ու հրամանատարների ներկայությամբ, զենքը ձեռքին, մարտական դրոշի ներքո: Զինվորական երդումը տրվում է անհատապես և հաստատվում սեփական ստորագրությամբ:

Երդման արարողությանը ներկա էին զորամասի հրամանատարական կազմը, մարզային ու տեղական իշխանական կառույցների ղեկավարները, զինվորականներ, ծնողներ, հյուրեր: 

Ավանդույթի համաձայն, նորակոչիկներին տրվեցին երկօրյա ազատ արձակման թերթիկներ և նրանք իրենց ծնողների ու հարազատների հետ մեկնեցին հայրական օջախներ: 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նորակոչիկները իրենց գոհունակությունն էին հայտնում բանակային կյանքից: Մասնավորապես նշում էին, որ հպարտ են՝ ծառայելով Հայոց բանակում և գիտակցում են, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր առավել ևս կարիք ունի մարտուկան ու խիզախ զինվորների: 

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 789+
789+

Նմանատիպ նյութեր