211652_close_icon
views-count907 դիտում article-date 08:30 08-08-2023

Եռաբլուրի միջադեպի գործով մինչ օրս որևէ ոստիկանի պատասխանատվության չկանչեցին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Շուտով կլրանա մեկ տարին, ինչ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ում տեղի ունեցած խայտառակ միջադեպի գործը։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի ունեցավ քաշքշուկ ոստիկանների եւ զոհված զինծառայողների ծնողների միջեւ։

ՀՀ անկախության օրը՝ վաղ առավոտյան, ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ «Եռաբլուր»-ից բերման էին ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողների, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ իրենց որդիների մահվան մեղավորը չի կարող մուտք գործել «Եռաբլուր»։

Այս խայտառակ միջադեպով հարուցվեց քրեական գործ:

Ավելին՝ կան ծնողներ, որոնց մարմնական վնասվածքներ ստանալու փաստը փորձաքննությամբ հաստատված է, 16 ծնողները տուժող են ճանաչվել, սակայն ոչ ոք պատասխանատվություն չի կրել առ այսօր:

Թերեւս չի էլ լինի պատիժ, քանի որ այդ ծեծն ակնհայտորեն ուներ քաղաքական հրահանգ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր