211652_close_icon
views-count766 դիտում article-date 18:39 10-08-2023

ՀՀ ԱԽ քարտուղարը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

«Շնորհավորել եմ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպանը կնպաստի Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը բոլոր ոլորտներում:

Կարևորել եմ Ֆրանսիայի հետ առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների հետագա զարգացումը։ Այս համատեքստում զրուցակցիս հետ քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության խթանման ու ընդլայնման հետագա հեռանկարները:

Անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղում ստեղծված և օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակին՝ շեշտելով Լաչինի միջանցքի արգելափակման վերացման անհրաժեշտությունը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր