211652_close_icon
views-count886 դիտում article-date 13:23 11-08-2023

Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան»-ի դրամահավաք-միջոցառումը. հավաքված գումարը կազմել է 10 միլիոն դրամ

Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության դրամահավաք-միջոցառումը, որը նվիրված էր Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Դավիթ Խաժակյանի և ավագանու անդամի թեկնածուների նախընտրական քարոզարշավին։

Այս մասին հայտնում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:

Դրամահավաքին մասնակցել է շուրջ 120 համակիր, իսկ հավաքված գումարը կազմել է 10.350.000 ՀՀ դրամ, ինչպես նաև` 2.320.000-ի չափով դրամական խոստում։ Հավաքագրված գումարով կիրականացվեն ընտրագրավի վճարումը և քարոզչական ծախսերը։

Նմանատիպ նյութեր