53777 դիտում
15:40 11-08-2023
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում․ Գագարին ավանում բախվել են Lexus-ն ու Opel-ը վերջինը գլխիվայր շրջվել է․ կա 1 զոհ, 2 վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52 կմ հատվածում՝ Գագարին ավանի վարչական տարածքում բախվել են Lexus և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր, տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, 1 հոգի էլ «Սևան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամաած Սևանի թիվ 30 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Օպերատիվ են գործել նաև «Հրազդան» և «Սևան» բժշկական կենտրոնների շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ։
Բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել և մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում։
Տեղում ծառայություն են կատարում նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Ստեփանյանն ու կրտսեր պարեկ Տիգրան Պապիկանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները մեքենաները չկայանանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է։
Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Քյանդոյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, «Հրազդան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+