32042 դիտում
09:08 13-08-2023
Ավտովթար Երևանում. 23-ամյա վարորդը Volkswagen-ով Գրողների միության շենքի դիմաց բախվել է կայանված Mitsubishi-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաներում Շիրակի մարզի բնակիչ, 23-ամյա Էդմոնդ Հ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ Գրողների միության շենքի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Անդրանիկ Հ.-ին պատկանող կայանված Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառաության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են Volkswagen-ը և տեղում կատարել հերթապահություն:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ վաշտի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատրի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արթուր Գրիգորյանն ու Արթուր Հակոբյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Volkswagen-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+