211652_close_icon
views-count1444 դիտում article-date 10:39 13-08-2023

Հավայան Մաուի կղզում հրդեհների զոհերի թիվը հասել է 89-ի

Հավայան Մաուի կղզու վերականգնումը այս շաբաթ ավերիչ անտառային հրդեհներից հետո, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 89 մարդ, և շատ-շատերն անհետ կորել են, ըստ կառավարության կանխատեսումների, կարող է արժենալ ավելի քան 5,5 միլիարդ դոլար, տեղեկացնում է CBS News-ը:

Հավայան համալսարանի տարերային աղետների հետևանքների վերացման խաղաղօվկիանոսյան  կենտրոնի և Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության կողմից հրապարակված նախնական տվյալների համաձայն, առնվազն 2207 շինություն վնասվել կամ ավերվել է անտառային հրդեհների հետևանքով։ Շենքերի 86%-ը  բնակելի է եղել, իսկ 9%-ը՝ կոմերցիոն:

Հետազոտական կենտրոնը -ը կանխատեսել է, որ հրդեհները թողել են 5,52 միլիարդ դոլարի «անպաշտպան կապիտալ», որը սահմանվում է որպես «վերականգնման ենթադրյալ արժեք»։
 

Նմանատիպ նյութեր