211652_close_icon
views-count685 դիտում article-date 14:40 14-08-2023

Առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն

Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ԼՂ-ի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին ԼՂ-ում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն:
 
«Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի:
 
Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր