211652_close_icon
views-count20183 դիտում article-date 23:07 14-08-2023

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզում. հրշեջները, պարեկներն ու մի քանի գյուղացիներ վտանգելով իրենց կյանքը պայքարում են 4 հա տարածքում առաջացած կրակի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 

Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարաշամբ գյուղի ձորում խոտածածկույթ է այրվում և կա վտանգ, որ այն կարող է տարածվել դեպի ամառանոցներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Կոտայքի մարզի թիվ 47, թիվ 44 և թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները, պարեկներն ու մի քանի գյուղացիներ այս պահին պայքարում են կրակի տարածման դեմ, սակայն քամին իր սև գործն է անում և փրկարար, պարեկ ու քաղաքացի շատ հատվածներում վտանգում են իրենց կյանքը՝ կրակի դեմն առնելու համար։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+

Նմանատիպ նյութեր