211652_close_icon
views-count28175 դիտում article-date 22:35 15-08-2023

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 27-ամյա վարորդը ավազով բարձված ЗИЛ-ով կողաշրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում. օպերատիվ են գործել Գեղարքունիքի մարզի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 11:25-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Յուրիկ Հ.-ն իր վարած ЗИЛ-ММЗ մակնիշի՝ ավազով բարձված ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Ավտոմեքենան քաղաքացիների և պարեկների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի է բերվել և տեղափոխել անվտանգ վայր։ 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր