211652_close_icon
views-count853 դիտում article-date 22:40 16-08-2023

ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Շուշիի շրջանում․ ԱՀ ՊՆ

ԱՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին,  թե իբր ՊԲ ստորաբաժանումները  օգոստոսի  16-ին ժամը 19:40-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Շուշիի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական  ԶՈւ գործողությունների արդյունքում,  հերթական ապատեղեկատվությունն  է։   

Ակնհայտ է, որ  վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով Ադրբեջանը տեղեկատվական հենք է նախապատրաստում հետագա  սադրանքների համար։

Նմանատիպ նյութեր