28811 դիտում
20:18 18-08-2023
Կոտայքի մարզում պարեկների կողմից քաղաքացուն օգնության հասնելու շնորհիվ ավտոմեքենան մոխրակույտի չվերածվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ընթացքում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Հրազդանի վարչական տարածքում, նկատել են որ Volkswagen Tiguan մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ և ծուխ է նկատվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավագ պարեկ Հենրիկ Մայիլյան ու կրտսեր պարեկ Ալբերտ Վարդանյանը, հասնելով վառվող ավտոմեքենայի մոտ, իրենց ծառայողական ավտոմեքենայի միջից դուրս եմ բերում կրակմարիչները և նախ կանխում կրակի տարածումը, ապա մարում այն։
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը, ինչի պատճառով էլ ավտոմեքենան հոսանքազրկվել է։
Վարորդ 38-ամյա Եղիշե Ա․-ն նույնպես չի տուժել։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+