211652_close_icon
views-count862 դիտում article-date 19:44 19-08-2023

Հռոմի պապը կոչ է արել կրճատել ռազմական ծախսերը՝ հօգուտ ավելի շատ մարդասիրական օգնության

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շաբաթ օրը՝ Մարդասիրության համաշխարհային օրը, համաշխարհային հանրությանը կոչ է արել «կրճատել ռազմական ծախսերը»՝ ուժեղացնելու կարիքավոր մարդկանց աջակցությունը:

«Մեր պարտականությունն է օգնել արմատախիլ անել ատելությունն ու բռնությունը մարդկանց սրտերում: Մենք կոչ ենք անում վայր դնել զենքերը, կրճատել ռազմական ծախսերը՝ մարդասիրական կարիքները բավարարելու համար, մահվան գործիքները վերածել կյանքի գործիքների»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է պոնտիֆիկոսի Twitter-ի էջում:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2008 թվականի դեկտեմբերին սահմանել է Մարդասիրության համաշխարհային օրը:


 

Նմանատիպ նյութեր