211652_close_icon
views-count835 դիտում article-date 13:25 21-08-2023

Արցախում կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը

Օգոստոսի 22-ից Արցախում կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը: Այս մասին հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից։

«Հաշվի առնելով նախարարության պահեստներում առկա սննդամթերքի սակավությունը, աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, դիմումների մշակման և ապրանքների տեսակավորման աշխատատարությունը՝ խնդրում ենք.

*նախարարություն ներկայանալ՝ նախօրոք ունենալով պատրաստի դիմում

*դիմումի մեջ լրացնել բոլոր պարտադիր պահանջները ( անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը)

*դիմումին կցել դիմումատուի անձնագրի և հանրային ծառայությունների համարանիշի պատճենը

*դիմումը հանձնելուց հետո սպասել նախարարության կողմից հեռախոսազանգի

*յուրաքանչյուր ընտանիքի կողմից ներկայացնել միայն մեկ դիմում՝ նշելով ընտանիքի մյուս անդամների անձնական տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն և հանրային ծառայությունների համարանիշը)
*դիմում ներկայացնելուց հետո կրկնակի դիմում չներկայացնել

*դիմում ներկայացնել սննդամթերքի խիստ անհրաժեշտության դեպքում:

Դիմումի օրինակելի ձևը ներկայացվում է ստորև (դիմումը կարող է ներկայացվել ձեռագիր տարբերակով, սովորական թղթի վրա՝ պահպանելով նախարարության կողմից մշակված դիմումի ձևում առկա պահանջները):

Հուսով ենք ըմբռնումով կմոտենաք ստեղծված իրավիճակին», - ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր