1537 դիտում
12:37 02-12-2020
Սկսվել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման 2-րդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը
Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը: Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
Ծրագրով նախատեսված միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են այդ համայքներում։ Անչափասները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը ծրագրի շահառու է:
Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի 300,000 դրամ։
Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի օոliոe.ssa.am կայքէջում՝ նշելով իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, անչափահասի դեպքում՝ ծնողի տվյալներն ու երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը։
Դիմումի հաստատման դեպքում քաղաքացին կտեղեկանա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ։
Նամակը ստանալուց հետո միայն անձը հաստատող փաստաթղթով քաղաքացին կարող է ներկայանալ Հայփոստ կամ Արցախփոստ և ստանալ գումարը։
Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։
Նմանատիպ նյութեր
835 դիտում
13:25 21-08-2023
Արցախում կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը
832 դիտում
19:40 23-08-2023
Արցախում ժամանակավորապես կդադարեցվի սննդամթերքի տրամադրման գրավոր դիմումների ընդունման գործընթացը
Այս բաժնից
592 դիտում
12:42 22-12-2024
Թուրքիայի Մուղլա նահանգում շտապօգնության ուղղաթիռը բախվել է հիվանդանոցի շենքին. 4 մարդ է զոհվել
1033 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին