2248 դիտում
19:46 21-08-2023
Դավթաշենը նոր շրջանցիկ ճանապարհահատված կունենա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Դավթաշենը կունենան նոր շրջանցիկ ճանապարհահատված: Այն 2-րդ թաղամասը կկապի առաջինին: Դեռևս խորհրդային տարիներին Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված նախագիծն այսօր գործնական փուլ է մտել: Այժմ տեղում հողահարթեցման աշխատանքներ են: Հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
«Դավթաշենի բոլոր թաղամասերը, բացի երկրորդից, իրենց սահմաններով ունեն ճանապարհներ: Ծրագրի իրագործման շնորհիվ 2-րդ թաղամասը լիարժեք կմիանա առաջինին: Ամեն ինչ անում ենք, որ արդեն այս տարի ճանապարհը շահագործման հանձնվի»,- ասել է վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը:
Ճանապարհի երկարությունը կլինի մոտ 500 մետր, լայնությունը՝ 15-16 մ: Կկառուցվի արտաքին լուսավորության համակարգ՝ ստորգետնյա մալուխներով: Ճանապարհը յուրաքանչյուր ուղղությամբ կունենա երթևեկելի երկու գոտի:
«Առաջին երթևեկելի գոտին կունենա 3.5 - 4 մ լայնություն, իսկ 2-րդ գոտին 3 - 3.5 մ լայնություն, նաև 2 – 2.5 մ լայնությամբ մայթեր կկառուցվեն»,- ասել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ճանապարհների միջին նորոգման և հիմնանորոգման ծրագրի պատասխանատու ինժեներ Արման Սարգսյանը:
Թեև տարիներ շարունակ խոսվել է տեղում ճանապարհի անցկացման մասին, որոշ բնակիչներ ցանկապատել էին տարածքներն ու, այսպես ասած, «բոստաններ» հիմնել: Շինարարությունից հետո հարակից տարածքն ամբողջությամբ կկանաչապատվի: Վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ տեղում հանգստի նոր գոտի կհիմնվի, կտնկվեն ծառեր:
«Նոր ճանապարհահատվածը զգալիորեն կբեռնաթափի զուգահեռ ընթացող կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: Բնակիչներն էլ կօգտվեն փողոցով անցնող հանրային տրանսպորտից: Նախատեսվում է ճանապարհի հարակից տարածքում կառուցել մարզադպրոց: Ճանապարհաշինական այս ծրագիրը կարևոր է նաև թաղամասի հետագա զարգացման համար»,- հայտնել է քաղաքապետարանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4015 դիտում
21:18 01-06-2016
Դավթաշենը հյուրընկալեց 30 արցախցի երեխաների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1504 դիտում
16:59 10-12-2016
Գեղարքունիքի մարզում 2016 թ. հիմնանորոգվել է 28 կմ ճանապարհահատված. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12600 դիտում
16:44 09-10-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի հիմնանորոգվող ճանապարհահատված. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3919 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին