211652_close_icon
views-count1024 դիտում article-date 21:56 25-08-2023

Պետք է պատասխանատվության ենթարկել Ալիևի վարչակազմին. կոնգրեսական Շերման

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը կոչ է արել դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կոնգրեսական Բրեդ Շերմանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում:

«Մենք հետևում ենք, թե ինչպես է Արցախում ծավալվում հումանիտար աղետը։ Երեկ ես միացա իմ գործընկերոջը` Ադամ Շիֆին, և հայ համայնքին իմ ընտրական շրջանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Պետք է պատասխանատվության ենթարկենք Ալիևի վարչակազմին ու դադարեցնենք ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին»,- գրել է կոնգրեսականը ։

Նմանատիպ նյութեր