211652_close_icon
views-count1486 դիտում article-date 18:31 26-08-2023

Ալիևը սպառնացել է Հայաստանին և Հայաստանի «հովանավորներին». մենք ոչնչից չենք վախենում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այսպես կոչված, «տոնական» «Լաչին քաղաքի օրը» Հայաստանի և նրա «հովանավորների» դեմ սպառնալիքների հերթական խմբաքանակն է ուղղել։ 

«Մենք ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ ոչ ոք չի կարող ազդել մեր կամքի վրա։ Մենք դա ցույց տվեցինք պատերազմի ժամանակ, դա ցույց տվեցինք՝ 44 օր առաջ գնալով միայն ու միայն առաջ՝ ոչնչացնելով թշնամուն, բարձրացնելով մեր դրոշը»,- ասել է Ալիևը։

«Արդարությունը մեր կողմն է, միջազգային իրավունքը մեր կողմն է, մենք ոչ մեկից չենք վախենում և դա ցույց ենք տվել թե՛ մարտի դաշտում, թե՛ քաղաքական դաշտում։ Որքան շուտ դա հասկանան Հայաստանի հովանավորները, այնքան լավ կլինի Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր