43519 դիտում
11:17 27-08-2023
Խոշոր ավտովթար Երևանում․ «Բելաջիոյի» թունելի մեջ բախվել են Lexus-ն ու Hyundai Elantra-ն․ կա վիրավոր․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։50-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ՝ թունելի մեջ, բախվել են Երևանի բնակիչ, 31-ամյա Քրիստինե Խ․-ի վարած Hyundai Elantra մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 36-ամյա Դավիթ Գ․-ի վարած Lexus մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Այնուհետև հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել թափված յուղի լվացման աշխատանքներ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Քանի որ վթարի հետևանքով ճանապարհն ամբողջությամբ փակվել էր, տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Ալավերդյանն ու Սեդրակ Մարդոյանը։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության․ Hyundai-ի վարորդը եղել է ոչ սթափ։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+