211652_close_icon
views-count688 դիտում article-date 15:19 27-08-2023

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին

Օգոստոսի 27-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Նախարար Միրզոյանը կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո:

Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը:

Նմանատիպ նյութեր