211652_close_icon
views-count4414 դիտում article-date 15:17 29-08-2023

Տնտեսական լրագրողների ակումբը կազմակերպում է «Բյուջեն մերն է» թեմայով լրագրողական մրցույթ

Տնտեսական լրագրողների ակումբը (ejs.am) կազմակերպում է «Բյուջեն մերն է» թեմայով լրագրողական մրցույթ։

Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության ներքո ACSES  վերլուծական կենտրոնը (Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն), Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բյուջեն մերն է․ բարելավելով բյուջեի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը» ծրագրի շրջանակում հայտարարում է լրագրողական մրցույթ։
Մրցույթի նպատակն է խրախուսել բյուջետային գործընթացների, բյուջետային համակարգի վերաբերյալ որակյալ և պատասխանատու լրագրողական նյութերի ստեղծումն ու տարածումը, ինչպես նաև նպաստել հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը` բյուջետային գործընթացներում հանրային ներգրավվածության,  բյուջեի կառուցվածքի և կատարողականի  վերաբերյալ։

Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները։ Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2023թ  հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում և լինեն մրցութային թեմայի շրջանակում։

Աշխատանքները կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։ Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 2 նյութ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը մինչև 2023 թ․ սեպտեմբերի 15-ը ներառյալ։
Անվանակարգեր և մրցանակներ

Մրցույթի համար սահմանված է երեք անվանակարգ, և անկախ մեդիաձևաչափից կընտվեն լավագույն երեք նյութերը։  Նախապատվություն կտրվի այն նյութերին, որտեղ օգտագործված կլինեն ժամանակակից մուլտիմեդիա  տեխնոլոգիաներ և գործիքներ, ինֆոգրաֆիկա, գծապատկեր և այլն:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թ-ի սեպտեմբերի վերջին տասնօրյակում:
 

Նմանատիպ նյութեր