211652_close_icon
views-count1123 դիտում article-date 12:48 30-08-2023

«Հանուն ոչնչի». ծանր բառեր են, որ արտաբերեց հայտնի անձը, չկա նման բան․ ԱՀ ԱԺ նախագահ

«Շատ ծանր բառեր են  հանուն ոչնչի,  որոնք օգտագործվեցին հայտնի անձի կողմից: Վստահ ու համոզված եմ, որ հանուն ոչնչի, գոնե մեր պարագայում, ոչինչ չի լինում»։

Այս մասին հայտարարեց ԱՀ ԱԺ նախագահ  Դավիթ Իշխանյանը՝ պատասխանելով հարցին, թե  թե որն է Արցախի ապագայի իր տեսլականը, և հնարավոր է, որ մի օր պարզվի, որ 120 հազար հայ զրկանքներ կրեց ու կրում է հանուն ոչնչի, գրում է Tert.am-ը։

Նրա պնդմամբ՝ այնպես չէ, որ 1990-ական թվականների հաջողությունները զրոյացվեցին 2020 թվականին։
Դավիթ Իշխանյանն արձանագրեց՝ ճակամարտը տանուլ են տվել, բայց պատերազմը շարունակվում է։

ԱԺ նախագահի խոսքով՝ այն, ինչ այսօր Արցախում տեղի է ունենում, պատերազմի շարունակությունն է այլ բնույթով։

Նմանատիպ նյութեր