211652_close_icon
views-count95969 դիտում article-date 22:24 30-08-2023

Երևանում՝ ՊԾ Երևանի գնդի հրամանատարի գլխավորությամբ, իրականացվել է «Երկնքից մի փունջ «յաշիկ» ընկավ» օպերացիան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության են ենթարկել 4 տասնյակից ավելի տրանսպորտային միջոցների վարորդների, որոնք հայտնի «օլիգարխների», գործադիր և օրենսդիր մարմնի, հանրությանը հայտնի մարդիկ են եղել: 

Հիմնականում Երևանի գնդի պարեկների կողմից կանգնեցվել և ստուգվել են նաև 2 տասնյակից ավելի «յաշիկներ», որոնց մի մասի վարորդները նույնպես ենթարկվել են վարչական պատասխանատվության: 

Միջոցառումը ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի կարգադրությամբ իրականացրել է Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, իսկ օպերացիան կրել է «Երկնքից մի փունջ «յաշիկ» ընկավ» անունը: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր