211652_close_icon
views-count1333 դիտում article-date 13:27 31-08-2023

Արցախի պետնախարար է նշանակվել ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը

Արցախը նոր պետնախարար ունի։ Ինչպես իր հայտարարության մեջ նշել է հրաժարական տված Արայիկ Հարությունյանը, այդ պաշտոնում նշանակվել է Սամվել Շահրամանյանը։

«Այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը»,- հայտնել է Արայիկ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր