15298 դիտում
20:44 01-09-2023
Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Kia Sorrento-ն ու «Մոսկվիչ»-ը. մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 40-ամյա Մելքոն Թ.-ի վարած Kia Sorrento մակնիշի և 42-ամյա Գարիկ Ս.-ի վարած «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գարիկ Ս.-ի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 40-ամյա Արմինե Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ 11-ամյա Արծրուն Ս.-ն՝ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորները «Մոսկվիչ»-ի վարորդի կինն ու տղան են։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+