211652_close_icon
views-count1072 դիտում article-date 21:00 01-09-2023

ՌԴ պաշտպանության նախարարը ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում համատեղ աշխատանքն ու հացահատիկի գործարքը:

Սերգեյ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը կշարունակի ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետ՝ խնդիրների տարբեր շրջանակ լուծելու համար:

Որպես օրինակ նա բերել է Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի մասնակցությամբ։ Ինչպես նշել է Շոյգուն, այդ գործընթացին ավելի ուշ միացել է նաև Իրանը:

Նմանատիպ նյութեր