211652_close_icon
views-count754 դիտում article-date 17:13 02-09-2023

Տեղի է ունեցել ճանապարհային անվտանգության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։

Հանձնաժողովի նիստին մասնակցում էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա․Հարությունյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության գիտության, մշակույթի և սպորտի, Ներքին գործերի նախարարությունների և այլ շահագրգիռ գերատեսչությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ընթացիկ վիճակը, պատահարների վիճակագրությունը, դրանց առաջացման հիմնական պատճառները և պատահարների կանխարգելմանն ուղղված միջոցառումները։

Քննարկման ավարտին փոխվարչապետը ընդգծել է հանձնաժողովի աշխատանքների կարևորությունը և նշել, որ հանդիպումները պետք է կրեն պարբերական բնույթ։

 

Նմանատիպ նյութեր