50346 դիտում
20:54 03-09-2023
Արտակարգ դեպք Երևանում. շմոլ գազի թունավորում ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել օտարերկրյա քաղաքացիներ. ըստ բժիշկների՝ նրանք ի վիճակի չեն բացատրություն տալ
Երեկ՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցի շենքերից մեկի բնակարանից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել 2 օտարերկրացիների:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Մութաֆյանի գլխավորությամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ տեղափոխվածները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ և մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում, տեղափոխվածներին ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ նրանք են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ 32-ամյա Հասան Սիլուինն ու 50-ամյա Համզեյի Մահմմադալինը, ովքեր նշված փողոցի 70 շենքի բնակարաններից մեկում շմոլ գազից թունավորում են ստացել:
Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում ձևակերպված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։