211652_close_icon
views-count17429 դիտում article-date 09:57 06-09-2023

Ավտովթար Երևանում․ բախվել են Kia Sorento-ն ու ВАЗ 2121-ը․ Нива-ն կողաշրջվել և հայտնվել է հետիոտնի համար նախատեսված անցման վայրում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Չեխով և Շևչենկո փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 23-ամյա Արամ Աղաջանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և Երևանի բնակիչ, Իգոր Շկրումի վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Нива-ն կողաշրջվել է, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկ Արտակ Մխոյանն ու կրտսեր պարեկներ Թելման Ասատրյանն ու Ավետիք Աբրահամյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր