211652_close_icon
views-count751 դիտում article-date 18:45 06-09-2023

Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի համար 3 կտրոնով:

Այն քաղաքացիները, ովքեր չեն կարողացել օգտվել սեպտեմբերի 5-ի և 6-ի համար նախատեսված համար 1 և 2 կտրոններից, կարող են այդ կտրոններով հացը գնել նույնպես սեպտեմբերի 7-ին:

Հայտնում ենք, որ անհրաժեշտ քանակով ալյուրն ամբողջությամբ մատակարարված է հացի արտադրամասեր:

Նմանատիպ նյութեր