1180 դիտում
12:32 07-09-2023
Հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ վարժական հավաքներ կանցկացվեն
Այսօր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի մեջ Պաշտպանության նախարարությունը ներկայացերլ էր Վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին նախագիծը, որը միաձայն ընդունվեց Կառավարության անդամների կողմից:
Ըստ նախագծի հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2023 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ:
Վարժական հավաքներին կներգրավվի մինչև 2059 քաղաքացի, որոնցից 1875-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմեր, 99-ը` ավագ ենթասպայական կազմ, 85-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:
Նմանատիպ նյութեր
1015 դիտում
12:58 22-06-2023
Հայաստանում օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 13-ը ներառյալ կհայտարարվեն վարժական հավաքներ
1231 դիտում
21:00 07-07-2023
Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն
1180 դիտում
12:47 04-07-2024
Оգոստոսի 1-ից հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Այս բաժնից
1036 դիտում
20:45 17-01-2025
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Հասանովին 80-ամյակի կապակցությամբ հուշամեդալով է պարգևատրել
652 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
520 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար