211652_close_icon
views-count547 դիտում article-date 20:08 17-01-2025

Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար

Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի աղոթք Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների, քաղաքացիական անձանց համար։

Մայր Աթոռը հրավիրում է ժողովրդին՝ միանալու աղոթքին գերյալների Հայրենիք վերադարձի համար։

Նմանատիպ նյութեր