211652_close_icon
views-count1075 դիտում article-date 17:20 12-09-2023

Կալանք է դրվել նախկին պատգամավորի դստերը պատկանող հողատարածքի վրա

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին ամբողջությամբ բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ կալանք դնելով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ.Գ.-ի դստերը՝ Ա.Գ.-ին, օրենքի խախտմամբ օտարված՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ.Պետրոսյան փողոցի 44/2 հասցեում գտնվող, 6452 քմ մակերեսով հողատարածքի վրա, գրում է Aravot.am-ը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 24-ին քննիչի կողմից որոշում էր կայացվել կալանք դնել վերոնշյալ տարածքի վրա: Քննիչի որոշման դեմ 2020 թվականի հոկտեմբերի 13-ին Ա.Գ.-ի ներկայացուցչի կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել էր բողոք, որը մերժվել էր, իսկ Վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքը 2021 թվականի հունվարի 12-ի որոշմամբ՝ բավարարվել: Արդյունքում՝ Վերաքննիչ քրեական դատարանն Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել էր՝ միաժամանակ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցնելով վերացնել Ա.Գ.-ի իրավունքների ու օրինական շահերի խախտումը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից 2021 փետրվարի 22-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին բավարարվել է: Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշումն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր