211652_close_icon
views-count1624 դիտում article-date 21:53 12-09-2023

Խաչատուր Քոքոբելյանի եղբոր հեռախոսից կարճ հաղորդագրություն չի ուղարկվել. aravot.am

«Ես այստեղ շոկային ոչ մի բան չեմ տեսնում, մեր օրերում դժվար չէ կեղծել փաստաթղթեր եւ առանց հիմքի ներկայացնել որեւէ մեկի»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Գալստյանը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին Տավուշի ընդհանուր իրավասության դատարանում Քոքոբելյանի հոր՝ Գրիշա Քոքոբելյանի առեւանգման գործով դատաքննությանը մեղադրյալ Սուրեն Մանուկյանը հայտարարեց, որ  առեւանգման դիմաց գումար պահանջելու կարճ հաղորդագրությունները, որ Խաչատուր Քոքոբելյանը ներկայացրել է նախաքննական մարմնին, նրան ուղարկվել է եղբոր՝ Վաչիկ Քոքոբելյանի հեռախոսից։

Տիգրան Գալստյանի պարզաբանմամբ՝ Խաչատուր Քոքոբելյանը իրավապահ մարմիններին է ներկայացրել կարճ հաղորդագրությունների բոլոր հիմքերը, իսկ Սուրեն Մանուկյանի կողմից դատարանին ներկայացված նմուշները միայն մեկ կողմի տվյալ էին, այսինքն՝ իբր Վաչիկ Քոքոբելյանը հաղորդագրությունները ուղարկել է ինչ-որ օտարերկրացու, որպեսզի նա  ուղարկի Խաչատուր Քոքոբելյանին։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր