50027 դիտում
17:03 21-05-2024
Գեղարքունիքի պարեկների մոտ օրինախախտի տված անունները օգուտ չտվեց. Խաչատուր Քոքոբելյանի եղբոր որդու նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վարույթը նախաձեռնվել է Երևանի բնակիչ 22-ամյա Յուրի Քոքոբելյանի նկատմամբ:
Վերջինս տրանսպորտային միջոցը վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված վիճակում:
Նրան Սևան-Մարտունի-ԳետաՓ ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում ծառայություն իրականացնելիս նկատել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները:
Յու. Քոքոբելյանը եղել է «Mercedes» մակնիշի 20 NN 202 համարանիշի ավտոմեքենայով և ստուգման արդյունքում է պարզվել նրա օրինախախտումը:
Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր էին ձևակերպվել և այն փոխանցվել էր ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզի քննչական վարչությունում, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Յու. Քոքոբելյանը քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀՇ կուսակցության վարչության նախկին փոխնախագահ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եղբոր՝ Վաչիկ Քոքոբելյանի որդին է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
19067 դիտում
21:35 02-08-2024
Հետախուզում է հայտարարվել Խաչատուր Քոքոբելյանի եղբոր 23-ամյա տղայի նկատմամբ
1621 դիտում
21:53 12-09-2023
Խաչատուր Քոքոբելյանի եղբոր հեռախոսից կարճ հաղորդագրություն չի ուղարկվել. aravot.am