211652_close_icon
views-count4531 դիտում article-date 14:36 15-09-2023

«Չփակե՛ք մեր դպրոցը»․ ոտքի են կանգնել Գետք գյուղի բնակիչները՝ ճանապարհ փակելով

Այսօր վաղ առավոտից բողոքի ցույց են անցկացնում Շիրակի մարզի Գետք գյուղի բնակիչները։ «Դպրոցը թանկ է, չփակեք, մենք ուրիշ տեղ դպրոց չենք գնա» ցուցապաստառներով ծնողներն ու աշակերտները փակել են Գետք-Ղարիբջանյան ճանապարհը՝ պահանջելով վերանայել դպրոցներն օպտիմալացնելու որոշումը, գրում է Аravot.am-ը։

Aravot.am-ի հետ զրույցում ծնողները նշեցին, որ մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները հարևան համայնքների դպրոցների հետ միավորելու որոշում կա։ Սակայն այդ որոշման հետ իրենք համաձայն չեն․ գյուղի դպրոցը փակել՝ նշանակում է գյուղը կործանել։

Գետքի աշակերտներին առաջարկվում է դպրոց տանել հարևան Երազգավորսում, ծնողների մեկնաբանմամբ՝ այն երկու գյուղ այն կողմ է։ Մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել։

Նմանատիպ նյութեր