211652_close_icon
views-count943 դիտում article-date 15:32 15-09-2023

Fast Sports-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա

Առաջին անգամ Հայաստանն ունի սպորտային ազգային հեռարձակող: «Ֆասթ Սպորտ»-ը ստացավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա: Այսուհետ հայկական ու միջազգային ամենակարևոր սպորտային իրադարձություններին հեռուստադիտողը կհետևի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքով, որը կհեռարձակվի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով: Այն հասանելի կլինի նաև FastTV ՕԹԹ-ի հարթակում:  

«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքը շարունակելու է համագործակցությունը հայկական վերահեռարձակող օպերատորների՝ UCom, Rostelecom, Team և այլ ընկերությունների հետ: Ֆասթ Սպորտը  շարունակելու է նկարահանել, հեռարձակել ու լուսաբանել հայկական սպորտի  բոլոր կարևոր մրցաշարերն ու առաջնությունները:

Գործունեությունը սկսելով 2021 թվականի դեկտեմբերին՝ «Ֆասթ Սպորտ»-ը եթերում էր միանգամից 3 հեռուստաալիքով: Ավելի քան 1.5 տարում հեռարձակման բացառիկ իրավունքով «Ֆասթ Սպորտ»-ն ու «ՖասթԹիՎի»-ն ցուցադրել են Չեմպիոնների լիգայի, եվրոպական ֆուտբոլային թոփ 5 լիգաների, NBA-ի, NHL-ի, UFC-ի, Ֆորմուլա 1-ի, թենիսային մասթերս շարքի մրցաշարերի ամենակարևոր ու դիտարժան առաջնություններըը: 2 տարի անընդմեջ «Ֆասթ Սպորտ»-ի թիմը անմիջապես մարզադաշտից մեկնաբանել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումները, մասնակցել թիմերի նախախաղային և հետխաղային ասուլիսներին ու աշխարհահռչակ մարզիչներին և ֆուտբոլիստներին ուղղել հարցեր՝ հնչեցնելով «Ֆասթ Մեդիա» անունը:

Չեմպիոնների լիգայից և թոփ 5 լիգաներից բացի՝ «Ֆասթ Մեդիա»-ն նկարահանել ու հեռարձակել է նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները: Շարունակելով լավագույն ավանդույթները՝ «Ֆասթ սպորտ»-ն ու FastTV առցանց հարթակը կհեռարձակեն, կարտադրեն ու կցուցադրեն մարզաշխարհի թոփ առաջնություններն ու սպորտային իրադարձությունները:

ՀՖՖ-ի և «Ֆասթ մեդիա»-ի գործակցության արդյունքում Հայաստանում 1-ին անգամ կիրառվեց VAR համակարգը: Անխափան եթեր ապահովելու համար հեռուստաընկերությունը տեխնիկապես վերազինվեց, ավելացրեց տեսախցիկների քանակը: Նախկին 5-ի փոխարեն խաղադաշտում աշխատեց 8 օպերատոր: Նկարահանող անձնակազմն էլ վերապատրաստվեց՝ խախտումներն ու վիճելի դրվագները ավելի արդյունավետ արձանագրելու համար: Բացի ՀՊԼ-ի խաղերից, «Ֆասթ մեդիա»-ն ցուցադրեց, մարզադաշտից քննարկեց ու առաջատար մասնագետների հետ ամփոփեց Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները:

Հայկական ու միջազգային ֆուտբոլային ամենակարևոր խաղերից զատ՝ հեռուստաալիքը բացառիկ իրավունքով նկարահանեց ու հեռարձակեց Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը՝  10 օր շարունակ լուսաբանելով այն, ինչ կատարվում էր ռինգում և դրանից դուրս: Ֆրանսիական «Կանալ +»-ի հետ գործակցությամբ «Ֆասթ սպորտ»-ը Կաննից հեռարձակեց անպարտելի Արսեն Գուլամիրյանի՝ WBA վարկածով առաջին ծանր քաշային կարգի չեմպիոնական մենամարտը: Իսրայելական հեռուստաընկերության հետ էլ հեռարձակեց Մուհամեդ Ալիի թոռան մենամարտը:

2022-ի հուլիսի 18-ին թողարկվեց «Ֆասթ Թիվի» հարթակը՝ առաջինն ու միակը, որ սպորտը հասանելի դարձրեց բոլորի համար, ցանկացած վայրում: Այս ընթացքում «Ֆասթ մեդիա»-ի կատարած աշխատանքը ներկայացվել է միջազգային հարթակներում: Ընկերությունը համաշխարհային սպորտի, սպորտային տեխնոլոգիական ընկերությունների և սպորտային մուլտիմեդիայի առաջատարների հետ մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, ինչպես նաև, որպես առաջին Հայկական սպորտային հեռուստաալիք, արժանացել մի շարք մրցանակների՝ իր հաստատուն տեղը գտնելով արտասահմանյան լավագույն սպորտային մեդիաների կողքին:

«Ֆասթ Մեդիա»-ին շնորհակալություն է հայտնում «Երկիր Մեդիա»  հեռուստաընկերության գործընկերներին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթում արդար մրցակցության համար և մաղթում  իր բազմամյա գործունեության բարեհաջող շարունակություն:

Միացե՛ք Հայկական առաջին ու միակ սպորտային ազգային հեռարձակողին:

Նմանատիպ նյութեր