45009 դիտում
20:17 15-09-2023
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Opel Astra-ն ու Камаз-ը. Opel-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ վերածվելով մետաղե ջարդոնի. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Դաշտ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 75-ամյա Գագիկ Ս.-ի վարած Камаз մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Բ.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկ Ռոման Կարապետյանն ու Վաղարշակ Յազիչյանը:
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մազային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+