211652_close_icon
views-count9397 դիտում article-date 13:01 17-09-2023

Երևանի գնդի պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են դեպքի վայրն ու հայտնաբերել վթարի ենթարկված Ford Fusion-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ ժողովրդին հայտնի «Երրորդ գյուղ»-ի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել ու փորձում են ավտոմեքենան դեպքի վայրից հեռացնել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի հանձնարարականով վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանն ու պարեկներ Մնացական Մելքոնյանն ու Ռուբեն Պապիկյանը արագ պարզել են՝ որտեղ է տեղի ունեցել դեպքը: 

Պարզվել է, որ տեղեկությունները հավաստի են: Սիլիկյան թաղամասից դեպի Աջափնյակ տանող նոր ճանապարհին Ford Fusion մակնիշի ավտոմեքենան բախվել է բազալտե եզրաքարին, դուրս եկել երթևեկելի գոտուց, հայտնվել հողային հատվածում, մոտ 200 մ առաջ է ընթացել, բախվել երկաթե լեդ էլեկտրասյանը, առաջ ընթացել, անցել ճանապարհի երթևեկելի գոտին, ապա բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել այն և մոտ 80 մ առաջ ընթանալով՝ հայտնել կանաչապատ տարածքում:

Օպերատիվորեն ժամանած պարեկներին հաջողվել է կանխել ավտոմեքենայի տեղափոխումը: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարար ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Հակոբյանի գլխավորությամբ:

Փրկարարները հոսանքազրել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն: 

Տեղում պարեկները պարզել են նաև, որ 1 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: 

Պարեկային ծառայությունը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և հիվանդանոց դիմած քաղաքացու ինքնությունը:

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր