33812 դիտում
13:51 18-09-2023
Հերթական խոշոր ավտովթարը Աբովան-Երևան սահմանագծին․ ավազով բարձված КАМАЗ-ը բախվել է բետոնե սյուներին և կողաշրջվել․ կա վիրավոր․ տեղում քննարկվում է՝ ով է զբաղվելու վթարի քննությամբ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանի և Կոտայքի սահմանագծում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավազով բարձված КАМАЗ-ը Դուրյան 40 փողոցում բախվել է բետոնե սյուներին ու թիթեղյա պարսպին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Վահե Պետրոսյանի գլխավորությամբ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել դիզվառելիքի արտահոսքը և տեղում իրականացնում են հերթապահություն։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկ Արմեն Վարդանյանը և Էդգար Սաֆարյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավըտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է։
Քանի որ վթարի վայրը խնդրահարույց է, դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հովհաննես Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Այս պահին քննարկվում է, թե վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինն է զբաղվելու, թե Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժինը, որտեղ էլ պարզվելու է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի և Կոտայքի մարզերի սահմանին: Ժամը 20:20-ի սահմաններում ասֆալտապատման համար օգտագործվող գլորանը (կատոկ) դեռևս անհայտ հանգամանքներում Դուրյան 15 փողոցում բախվել է բետոնե 2 էլեկտրասյուների և Կոտայքի մարզից առաջ ընթանալով կողաշրջված վիճակում հայտնվել Երևանի վարչական տարածքում:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
2 էլեկտրասյուներից բացի ևս 1 էլեկտրասյուն, որը եղել է բնակչի սեփական տան տարածքում, նույնպես կոտրվել է: Այդ ամենի հետևանքով էլեկտրալարերը նույնպես պոկվել են, մի մասը թափվել է, մի մասն էլ մնացել է օդում կախված։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+