211652_close_icon
views-count766 դիտում article-date 18:44 18-09-2023

Աշխատանքային այցով Մասկատում գտնվող Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է շեյխ Ֆայսալ Բին Աբդուլլահ Ալ-Ռավասի հետ

Աշխատանքային այցով Մասկատում գտնվող Օմանում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը (նստավայրը՝ Կահիրե) սեպտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Օմանի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ, շեյխ Ֆայսալ Բին Աբդուլլահ Ալ-Ռավասի հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հնարավորությունները՝ այս հարցում կարևորելով երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների միջև համագործակցության խորացումը։

Կողմերի միջև նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ մոտ ապագայում օմանական պատվիրակության Հայաստան այց կազմակերպելու և Երևանում հայ-օմանական գործարար համաժողով անցկացնելու վերաբերյալ։

Միաժամանակ, երկուստեք պատրաստակամություն է հայտնվել համատեղ ջանքեր գործադրել՝ երկու պետությունների միջև փոխադարձ ներդրումների խրախուսման, ինչպես նաև զբոսաշրջային ոլորտում համագործակցության զարգացման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր