1660 դիտում
12:46 19-09-2023
«Մահաբեր իշխանություն». Հանրապետության հրապարակի գորգի վրա ակցիա իրականացնողին բերման ենթարկեցին. news.am
News.am-ը գրում է․ Հանրապետության հրապարակում ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն ակցիա է իրականացնում՝ հայտարարելով, թե այն իրազեկման նպատակ ունի։ Նա իր հետ բերել էր մաշված մի աթոռ, որի վրա փակցված էր պաստառ: Պաստառի վրա կար կարմիր հետքեր եւ հետեւյալ գրառումը. «Մահաբեր իշխանություն». ՔՊ + սիրախաղ = ցեղցասպանություն»:
«Իմ նպատակը հասարակությանը տեղեկացնելն է, որ Նիկոլի վարած քաղաքականության արդյունքում ամբողջ Հայաստանը գտնվում է կիսաարյան իրավիճակում։ Աթոռը խորհրդանշում է Նիկոլի վարած քաղաքականության հետեւանքով առաջացած Հայաստանի կարգավիճակը: Կարմիր գույնը խորհրդանշում է 44-օրյա պատերազմի արյունը: Եթե այսպես շարունակվի, շատ կարճ ժամանակում բոլորս դառնալու ենք 44-օրյա պատերազմի զոհերի շարունակությունը: Իմ նպատակն է հայ ժողովրդին կոչ անել, որ ոտքի կանգնեն, չենթարկվեն թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներին», - ասաց քաղաքացին:
Նրան մոտեցան ոստիկանության աշխատակիցները՝ հայտնելով, թե իրավունք չունի հրապարակի գորգի վրա գտնվել. «Սա մեր երկրի սոմվոլն է»,-ասաց ոստիկաններից մեկը:
«Միայնակ իրականացնում եմ իրազեկման ակցիա՝ համաձայն հավաքների ազատության օրենքի տեղեկացնելու կարիք չունեմ: Իրավական հիմքը ասեք, որ չեմ կարող գտնվել այստեղ, ես կգնամ»,-ասաց ադրբեջանագետը:
Ոստիականները քաղաքացուն ուժով հեռացրին ակցիայի վրայից, այնուհետև բերման ենթարկեցին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15421 դիտում
14:33 12-05-2020
Ոստիկանները բերման ենթարկեցին ԿԲ–ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
Այս բաժնից
2767 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3913 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին