«Հենց հիմա Արցախի ճակատագիրը որոշվում է այս խրամատում». Հանրապետության հրապարակ մտնող ճանապարհները փակ են
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փակեցին Հանրապետության հրապարակ մտնող ճանապարհները։
Նրանք վանկարկում են՝ հայեր միացեք, հայտնում է NEWS.am-ը։
Քաղաքացիներից մեկը հորդորեց ակցիայի մասնակիցներին ուղիղ եթե մտնել, որպեսզի բոլորը իմանան, թե ինչ է տեղի ունենում Արցախում ու Հանրապետության հրապարակում։
«Բոլորդ վեր կացեք, եկեք այստեղ։ Արցախ, Արցախ։ Հենց հիմա Արցախի ճակատագիրը որոշվում է այս խրամատում»,-վանկարկում են ներկաները։
Ներկաներից մի ուսանողը էլ ասաց. «Ցանկացած րոպե, ուշացում կյանք է արժենում։ Տեղեկություններ կան, որ Արցախում վիրավոր երեխաներ են տեղափոխվել մանկական հիվանդանոց»: Նա նշեց՝ պահանջում են ՀՀ իշխանություն կոչվածներից նախ և առաջ ոչ թե դիրքորոշում հայտնել 3-4-րդ երկրի նման, այլ տեր կանգել Արցախին, 120 հազար արցախահայությունը։
«Նույն վիճակը կարող է լինել Հայաստանի տարբեր անկյուններում, նույն ձևի են արձագանքելու»,- ասաց արցախցի երիտասարդը։
Նա պահանջում է, որ Հայաստանն այս պահին ճանաչի Արցախի անկախությունը. «Էլ ե՞րբ պետք է արվի, եթե այս պահին 120 հազար հայ ցեղասպանվում է իր հողի վրա, էլ ինչի՞ համար է պահվում այդ հնարավորությունը։ Սպասում ենք արձագանքների, թող արձագանքեն։ Սահմանադրությամբ պարտավոր են տեր կանգնել իրենց յուրաքանչյուր քաղաքացու։ Սահմանադրությամբ Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը Հայաստանն է, թող երաշխավորեն այդ անվտանգությունը»,- ասաց նա։